Առարկայական հանձնաժողովի նախագահ, դասախոս
Ծնվել է 1966 թվականին, Երևանում, մանկավարժի ընտանիքում:
Կրթություն
1983 թվականին «գերազանցությամբ» («Ոսկե մեդալ»-ով) ավարտել է Երևանի թիվ 87 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել և 1988 թվականին «գերազանցությամբ» ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
Աշխատանքային փորձ
1988 թվականից մինչ օրս դասավանդում է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում:
1992-2018 թվականներին (մասնակի կարճ ընդհատմամբ) աշխատել է որպես քոլեջի կադրերի տեսուչ:
2006 թվականից քոլեջի լեզուների ամբիոնի (լեզուների առարկ. հանձնաժողով ) վարիչ: