Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու, դիմահարդարման և կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտում մասնագիտանալու մեծ հնարավորություն:
Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.
Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ուսումնական կաբինետներում կմասնակցեն ուսուցողական-գործնական ծրագրերին, կուսումնասիրեն՝ դիմահարդարի, դիմահարդար-կոսմետոլոգի, մատնահարդարի, հոնքերի շտկման, թարթիչների սերտաճման, թարթիչների լամինացիայի իրականացման և մազեհեռացման մասնագիտական ծառայություններին:
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Դիմահարդար-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետը.
• կոսմետիկ, դիմահարդարման մատնահարդարման կաբինետների լրակազմում և գործարկում,
• կոսմետիկ, դիմահարդարման մատնահարդարման կաբինետներին ներկայացվող սանիտարական նորմերի իմացություն և պահպանում,
• սարքավորումներին, գործիքներին, օգտագործվող նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջների իմացություն և պահպանում,
• տեխնոլոգիական գործընթացի իրականացման փուլերում հիգիենիկ պահանջների պահպանում,
• կոսմետիկ ծառայությունների, ընթացակարգերի իրականացման տեխնոլոգիաների, կանոնների, մեթոդների, ձևերի իմացություն, դիմահարդար-կոսմետոլոգիական ծառայությունների նախապատրաստական և ավարտական աշխատանքների իրականացում,
• բոլոր տեսակի մաշկի (դեմքի, ձեռքերի, ոտնաթաթերի), եղունգների խնամքի մեթոդների իմացություն և իրականացում,
• դեկորատիվ կոսմետիկայի տեսակների իմացություն և կիրառում՝ ինչպես արտաքինի և տարիքային կորեկցիայի, այնպես էլ զարդարման և առանձին թերությունների քողարկման նպատակով,
• դիմահարդարման տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,
• մատնահարդարման (մանիկյուր, պեդիկյուր) տեխնոլոգիաների իմացություն և իրականացում,
• հոնքերի շտկման եղանակների իմացություն և իրականացում,
• թարթիչների սերտաճեցման և լամինացիայի տեխնոլոգիաների իմացության և իրականացում,
• մազահեռացման տեսակների իմացություն և կիրառում։