Այց «Զենիթ» ակադեմիա

Հունիս 18 2025

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության  ուսանողները դասախոսներ Ս․ Պապիկյանի և Լ․ Մելիքյանի ուղեկցությամբ այցելեցին «Զենիթ» ակադեմիա՝ նպատակ ունենալով ծանոթանալ կազմակերպության գործունեության ուղղություններին, տեխնոլոգիական հնարավորություններին և աշխատակարգին։

     Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան շրջել լաբորատորիայով, հետևել սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմանն իրական պայմաններում, ստանալ իրենց մասնագիտական հարցերի պատասխանները: Այցը նպաստեց ուսանողների գործնական գիտելիքների խորացմանը և մասնագիտական կողմնորոշմանը։

     Այցը կազմակերպվել էր քոլեջի տնօրենի պ/կ Ն․Հովհաննիսյանի, նախնական մասնագիտական ծրագրերի համակարգող, ամբիոնի վարիչ Վ. Բալայանի և «Զենիթ» ակադեմիայի տնօրեն Հ․ Սարգսյանի միջնորդությամբ:

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին