Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության ուսանողները դասախոսներ Ս․ Պապիկյանի և Լ․ Մելիքյանի ուղեկցությամբ այցելեցին «Զենիթ» ակադեմիա՝ նպատակ ունենալով ծանոթանալ կազմակերպության գործունեության ուղղություններին, տեխնոլոգիական հնարավորություններին և աշխատակարգին։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան շրջել լաբորատորիայով, հետևել սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմանն իրական պայմաններում, ստանալ իրենց մասնագիտական հարցերի պատասխանները: Այցը նպաստեց ուսանողների գործնական գիտելիքների խորացմանը և մասնագիտական կողմնորոշմանը։
Այցը կազմակերպվել էր քոլեջի տնօրենի պ/կ Ն․Հովհաննիսյանի, նախնական մասնագիտական ծրագրերի համակարգող, ամբիոնի վարիչ Վ. Բալայանի և «Զենիթ» ակադեմիայի տնօրեն Հ․Սարգսյանի միջնորդությամբ:
«Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...
More«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...
More