Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 15-ին, Թալինի շրջանի (Արագածոտնի մարզ) Կաքավաձոր գյուղում։
1978թ․-ին ավարտել է Ներքին Բազմաբերդի (Արագածոտնի մարզ) միջնակարգ դպրոցը։
1983թ․-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆիզիկայի ֆակուլտետի «Տեսական ֆիզիկա» բաժինը։
1983-1988թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի Կիրառական Պրոբլեմների ինստիտուտում։
1985-1987թթ․ սովորել և ավարտել է ԳԱԱ-ի ասպիրանտուրան։
1988-1990թթ․ աշխատել է ԵՊՀ-ին կից ռենտգեն կենտրոնում։
1990թ․-ին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտությամբ և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի կոչում։
2008թ․-ին հիմնադրել է «ԷՔՍ ՌԵՅ ՓՆՋԵՐԻ» լաբորատորիան։
2020թ․-ից աշխատում է Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում որպես տնօրեն։
Շուրջ 30 հրատարակված գիտական հոդվածների, թեզերի և 4 գյուտի հեղինակ է։
Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու թոռ։