Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Սեպտեմբեր 12 2025

ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային

 թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ

տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

     ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 24-րդ կետերի համաձայն՝

     ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ»-ի Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.

5) ինքնակենսագրություն:

     Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

     Փաստաթղթերն ընդունվում են  «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զ.,Մոլդովական 37Ա:

     2025 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 01-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան                 /շաբաթ, կիրակի/ և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:

      Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ., Մոլդովական 37Ա հասցեում:

     Տեղեկությունների համար դիմել  կառավարման խորհրդի նախագահ Ռ. Գևորգյանին /հեռ.՝ 077 70 11 17/ և քոլեջի տնօրենի պ/կ                  Ն. Հովհաննիսյանին /հեռ.՝ 093 75 35 61/:

     Փաստաթղթերը ներկայացնել առձեռն:

Վերջին Հայտարարությունները

ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային  թիվ ...

Ավելին

ՑՈՒՑԱԿ 2025թ. Ընդունելության թափուր տեղերի մրցույթով անցած դիմորդների &nbs...

Ավելին

ՑՈՒՑԱԿ 2025թ. ընդունելության մրցույթով անցած դիմորդների Միջին մասնագիտակ...

Ավելին