Իրավագիտություն

«Իրավագիտություն» մասնագիտությունը տալիս է առկա համակարգի  վճարովի համակարգում սովորելու ոլորտում մասնագիտանալու մեծ հնարավորություն:

 

Ստանալով «Իրավագետի» որակավորումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան):  

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

 

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած  ուսումնական կաբինետներում  կմասնակցեն ուսուցողական և գործնական ծրագրերին, կուսումնասիրն՝ դատական ակտերի հարկադիր կատարման տեսուչի, դատական դեպարտամենտի ծառայողի, դատարանի քարտուղարի, դատական  նիստի քարտուղարի, դատական կարգադրիչ, իրավախորհրդատուի, անշարժ գույքի  նկատմամբ իրավունքների ձևակերպման գրասենյակային, կադրային ծառայությունների  և զբաղվածության կազմակերպությունների, ապահավագրական գործակալության,  նոտարական գրասենյակի ծառայողների փաստաբանական մասնագիտական  ծառայություններին:

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Իրավագետ» որակավորմամբ մասնագետը.

 

• իրավաբանական և այդ օրինակ այլ փաստաթղթեր ուսումնասիրելը կամ դրանց ուսումնասիրությունը կազմակերպելը,

• իրավաբանական վիճակներ բնութագրող զեկուցագրեր պատրաստելը կամ ապահովա­գրության և վարկեր տրամադրելու պայմանները շարադրելը,

• որոշակի գործերի առնչվող իրավաբանական կամ տեխնիկական հարցերով խորհրդատվություն մատուցելը հաճախորդներին կամ գործակալներին,

• անշարժ գույքի փոխանցմանը, բաժնետոմսերին և այլ գործերի վերաբերող փաստաթղթեր պատրաստելը, որոնց համար պահանջվում է ձևական գրանցում,

• փաստաթղթերի օրինականությունն ստուգելը և դրանք ժամանակին կազմակերպության գրանցման գրասենյակներ առաքելը,

• դատական և արբիտրաժային մարմիններին հանձնելու համար հայցային նյութեր կազմելը, դատական և արբիտրաժային գործեր հաշվառելը և պահպանելը,

• տնտեսական պայմանագրերը և ֆինանսական գործարքներն իրավաբանորեն ձևակերպելը,

• բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը։