Պրակտիկ այցեր տարբեր հյուրանոցներ

Հունիս 19 2025

   

      «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության II կուրսի ուսանողները դուալ կրթության ղեկավար  Ա. Միքայելյանի ուղեկցությամբ մայիսի 27-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում ուսումնաճանաչողական այցեր են ունեցել ՀՀ-ում գործող տեղական և համաշխարհային ցանցերին պատկանող լավագույն հյուրանոցներում։ Ուսանողները հնարավորություն են ունեցել իրական միջավայրում շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ, լսել նրանց աշխատանքի, անցած ուղու մասին, տալ հարցեր ու ստանալ սպառիչ, ուսուցանող պատասխաններ ու խորհուրդներ։

     27.05-ին այցելել են համաշխարհային IHG խմբին պատկանող Holiday Inn Express հյուրանոց, որը տարիներ շարունակ հանդիսանում է քոլեջի դուալ կրթության հավատարիմ գործընկերը։ Քոլեջի հինգից ավելի ուսանողներ հյուրանոցում գործնական աշխատանքի փորձառություն են անցել և հետագայում դարձել թիմի անդամ:

     03.06-ին խումբն այցելել է Marriott բրենդի լյուքս դասի Alexander հյուրանոց՝ բացառիկ հնարավորություն ունենալով շփվելու ոլորտի լավագույն մասնագետների հետ։

     19.06-ին կազմակերպվել էր այց Seven Visions Resort & Places, The Dvin համալիր, որը նոր խոսք է եվրոպական հյուրընկալության բիզնեսի սկզբունքներով։

     17.06-ին կազմակերպվել էր ուսումնաճանաչողական այց համաշխարհային Hilton ցանցին պատկանող Double tree By Hilton Yerevan հյուրանոց, որը նույնպես երկար տարիներ հանդիսանում է քոլեջի դուալ կրթության հավատարիմ գործընկերը։ Մեզ ողջունեց նաև հյուրանոցի աշխատակից, քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Հերիքնազ Ալոյանը, ում պրակտիկան կարճ ժամանակ անց վերածվել է  սիրված աշխատանքի։

     Իրենց կրթակենտրոն դիրքորոշման համար շնորհակալ ենք մեր գործընկեր կազմակերպություններին, ում շնորհիվ հնարավոր է դառնում դուալ կրթությունը։

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին