Մենեջմենթ (կառավարում)

Մասնագիտությունը տալիս է առկա համակարգի անվճար և վճարովի համակարգում սովորելու, բիզնեսի արդյունավետ կառավարման ոլորտումմասնագիտանալու մեծ հնարավորություն:

 

Ստանալով «Մենեջեր՝ առևտրի» որակավորումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան):  

 

Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.

 

Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում կմասնակցեն ուսուցողական ծրագրերին՝ստացած տեսական գիտելիքները գործնական պարապմունքները ընթացքում վերափոխելով կարողությունների։ Մասնավորապես կուսումնասիրեն` առևտրային բաժնի, առևտրի մենեջերի աշխատանքային գործունեությունը, բաժնի ղեկավարի աշխատանքային պարտականությունները, առևտրի կազմակերպման և խթանման աշխատանքների բովանդակությունը և կատարման կարգը, մենեջերից պահանջվող հիմնական  մասնագիտական և անձնային որակները։

 

Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Մենեջեր՝ առևտրի» որակավորմամբ մասնագետը.

 

առևտրի բնագավառում պլանավորել, կազմակերպել և համակարգել գործունեությունը աշխատանքային գրաֆիկներ կազմել, ապահովել աշխատանքների կատարումն, ըստ ժամանակացույցի,

ապահովել միջոցների արդյունավետ օգտագործումը,

առևտրային գործունեության արդյունքները վերլուծել, գնահատել և դրանց մասին զեկուցել, հաշվետվություն կազմել, ժամանակիններկայացնել  ղեկավարությանը, կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ համագործակցել,

ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի, տեղեկատվության շրջանառությունը իր և կազմակերպության  մյուս  ստորաբաժանումների  միջև,

ապահովել հաճախորդների կողմից ներկայացվող բողոքների քննման հետևողականութունը, հարթել առաջացած կոնֆլիկտները,ապահովել աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների և նորմերի պահպանումը և վերահսկումը

• սահմանել գնային ճկուն համակարգ և  վաճառքի խթանման միջոցառումներ,

մասնակցել վաճառքի կանխատեսուման աշխատանքներին,  գնահատել գործունեության  հետ  կապված ռիսկերը,

մատակարարող, պատվիրատու և այլ կազմակերպությունների հետ բանակցություններ վարել՝կազմակերպության կողմից ընդունելի  պայմաններով  համագործակցեու համար,

մասնակցել անձնակազմի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, հավաքել և մշակել որոշումների ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն,

մշակել և կիրառելվերահսկողության արդյունավետ համակարգ,ճիշտ կառավարել ժամանակը: