«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կուրսերի ուսանողները, դասախոսներ Ա.Միքայելյանի և Լ. Օհանյանի ղեկավարությամբ, լսարանային աշխատանքներին զուգընթաց (մասնագիտական-գեղարվեստական գրականության ընթերցում-քննարկումից մինչև իրավիճակների վերլուծություն և դերային խաղեր) ուսումնաճանաչողական պրակտիկ այցեր կատարեցին մի շարք կազմակերպություններ:
27.05.2025թ. և 02.06.2025թ ուսանողներն այցելեցին Էդիտ Պրինտ հրատարակչություն, ծանոթացան տպագրության գործընթացին, գրքերի կոշտ և փափուկ կազմերի առանձնահատկություններին։ Հանդիպումը շարունակվեց կոնֆլիկտների կառավարման և հուզական ինտելեկտի մասին սեմինարով, որի ընթացքում ուսանողները դերային խաղի միջոցով վերլուծեցին կոնֆլիկտի էությունը, փուլերն ու լուծման եղանակները, ինչպես նաև քննարկեցին հուզական ինտելեկտի բաղադրիչներն ու դերը ղեկավարի աշխատանքում։
06.06.2025թ. կազմակերպվեց այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ճանաչողական այցի նպատակն էր ընդլայնել ուսանողների իրավագիտակցությունն ու նպաստել կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Ուսանողները ստացան համապարփակ տեղեկատվություն «Կոռուպցիա» եզրույթի, կանխարգելման գործիքակազմերի, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացների մասին: Հանդիպումը ներառում էր ինչպես իմացական, այնպես էլ գործնական վարժանքներ, որոնք ուղղված էին կոռուպցիայի կանխարգելմանը, միտված՝ մասնակցային արժեհամակարգի զարգացմանը:
09.06.2025թ. ուսանողներն այցելեցին Կոկա-Կոլա երջանկության գործարան, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկացան ընկերության գործունեությանը՝ ռազմավարություն, կիրառվող նորարար տեխնոլոգիաներ, իրականացվող նախագծեր, ականատես եղան շշալցման հոսքագծերի աշխատանքին։
11.06.2025թ. իրականացվեց այց ՀՀ Կենտրոնական բանկ։ Ուսանողներին ներկայացվեց ԿԲ-ի գործունեությունը, գործառույթները, դրամաշրջանառության պատմությունը, ՀՀ ԿԲ-ի կողմից ֆինանսական համակարգի կայունությանը միտված դրամավարկային քաղաքականության իրականացման գործիքակազմը, թղթադրամների ստեղծման ու տեղաբաշխման գործընթացը։
«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...
Ավելին