Գիտաինովացիոն բաժնի ղեկավար, դասախոս
Կրթություն
2010-2012թթ. սովորել է ՀՊՏՀ-ում՝ ասպիրանտուրա- թեմա՝ «Իննովացիաների մարքեթինգը ՀՀ-ում»:
2001- 2003թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Արդյունաբերության ճյուղերի և համակարգերի կառավարում» մասնագիտությամբ, ստացել է մագիստրոսի աստիճան. համալսարանն ավարտել է գերազանցությամբ:
1979-1984 թթ. սովորել է Պետական Ճարտարագիտական Համալսարանում, ստացել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան (որակավորում՝ ինժեներ էլեկտրոմեխանիկ), որն ավարտել է գերազանցությամբ:
1969-1979 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան թիվ 2 ֆիզմաթ թեքումով միջնակարգ դպրոց (Գերազանցությամբ):
Աշխատանքային փորձ
2018- մինչ օրս աշխատում է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում որպես դասախոս և Գիտա-իննովացիոն բաժնի ղեկավար:
2006թ. մինչ օրս աշխատում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում որպես դասախոս (դասավանդում է անգլերեն և հայերեն լեզուներով): Առարկաներ՝ Կառավարում, Նախագծերի կառավարում, Արտադրության կառավարում:
2010-2018թթ. աշխատել է Եվրոպական համալսարանում որպես դասախոս (դասավանդել է անգլերեն և հայերեն լեզուներով): Առարկաներ՝ Ռազմավարական մենեջմենթ, Տնտեսագիտություն և այլն...
2010-2011թթ. աշխատել է «World Vision International»-ի Հայաստանյան գրասենյակում որպես գնումների բաժնի ղեկավար (տենդերների և գնումների իրականացում Երևանի և մարզային գրասենյակների համար՝ շինարարություն, անասնապահություն, գյուղատնտեսություն և այլն):
2010-2012թթ. աշխատել է ՀՊՏՀ-ում որպես միջազգային կապերի պատասխանատու, համագործակցել է արտերկրի և հայաստանյան ԲՈՒՀ- երի հետ:
2008-2010թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես տնտեսության տնօրեն, վանական խորհրդի և կադրային հանձնախմբի անդամ, ղեկավարել է հետևյալ ստորաբաժանումները (թվով մոտ 300 աշխատակից)` 1.-Մատակարարման բաժին (բանակցություններ մատակարարների հետ, բյուջեի պլանավորում, մատակարարում`բարեգործական 6 ճաշարաններ, Էջմիածնի և Սևանի ճեմարաններ, տպարան, մոմաձուլարան, Մայր Աթոռի վանքեր, Հայկաշեն Վիլլա, Ներսիսյան անտառի պահպանում և այլն): 2.-պահեստային համակարգի կառավարում (7 պահեստ), 3.- Պարետային ծառայություն (12 շենք), 4.- Տրանսպորտի բաժին, 5.-Տեխնիկական սպասարկման բաժին, 6.-Անվտանգության ծառայություն, 7.-Բակային տնտեսություն, 8.- Երևանի Վիլլա, 9.- Հայկաշեն Վիլլա, 10.- Ներսիսյան անտառ և այլն:
2007 – 2008թթ. աշխատել է «Valletta» ՍՊԸ-ում որպես բիզնես կոորդինատոր (շրջանառության և շահութաբերության վերլուծություն, պահեստի կառավարում, բիզնես պլանի մշակում և այլն):
2007 –2008թթ. աշխատել է «IXIBIT» ՍՊԸ-ում /Գլխամասը Սինգապուրում/, որպես Բիզնեսի Զարգացման Կոորդինատոր (նախագծերի պլանավորում, մոնիթորինգ, բանակցություններ արտաքին գործընկերների հետ և այլն):
2004-2007թթ. աշխատել է «H2ECOnomy» ՓԲԸ-ում, Գաֆեսջյան Հիմնադրամ, ԱՄՆ որպես ինժեներ-տնտեսագետ (բիզնես վերլուծություն, հաշվետվություններ): Իրականացրել է համատեղ ծրագրեր գիտություն և տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի (ISTC) հետ:
2003-2009թթ. եղել է «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ի անդամ:
2002-2004թթ. եղել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետազոտական կենտրոնի պատասխանատու, արևային էներգիայի օգտագործման նախագծի կոնսուլտանտ (նախագծի բյուջետավորում, պլանավորում և կոորդինացում SolarEn ընկերության հետ):
1995-1998թթ. աշխատել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակում (UNHCR) որպես ծրագրի ղեկավար:
1984-2001թթ. աշխատել է ԳՀԻ «Էլեկտրոմաշ»-ում (Հայաստան, Երևան) որպես առաջատար ինժեներ:
Հոդվածներ
Հեղինակ է մի շարք հոդվածների.
H. Hakobyan “Innovative Technologies of Alternative Energy In The Sphere of Small and Medium Business in Republic of Armenia”,
Prosidings of International Scientific Conference, 28-30 June, 2011, Armenian State University of Armenia, Volume 2, p. 219-222
H. K. Hakobyan, A.Manoukian, T. A. Hakobyan, A. Poloyan, N.
Arzumanyan, V. Babayan SUPPLY GASES PRESSURE DROP OBSERVATION IN THE FUEL CELLS // State Engineering University of Armenia (Polytechnic), Collection of Annual Scientific Seminar Materials, 23-27 October 2006, Volume 1, p.-288-291