Մասնագիտական կրթական ծրագրերի համակարգող, դասախոս
Ծնվել է 1966 թ. ապրիլի 20-ին, Երևանում:
Կրթություն
1982թ. ավարտել է Կոտայքի մարզի Գառնի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1984-1989թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1989թ. ընդունվել է Կոտայքի մարզի Գողթ գյուղի միջնակարգ դպրոց որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1994թ. ընդունվել է Երևանի համար 197 միջնակարգ դպրոց որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1995-2018թթ. աշխատել է Երևանի թիվ 138 հեղինակային դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2000-2002թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի պետական հումանիտար քոլեջում որպես հայոց լեզվի և գրականության դասախոս:
2018թ. աշխատում է Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում որպես հայոց լեզվի և գրականության դասախոս:
2021թ. փետրվարից աշխատում է որպես մասնագիտական կրթական ուսուցման ամբիոնի վարիչ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: