Արմենուհի Հակոբի Ալեքսանյան

Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, դասախոս

Ծնվել է 1978թ. հոկտեմբերի 4-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում։


Կրթություն

1995թ. ավարտել է Երևանի համար 185 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետը։


Աշխատանքային փորձ

2000թ. ավարտելով համալսարանը, աշխատանքի է անցել Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրատնտեսագիտական պետական քոլեջում, անվանափոխված Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս։

2012-2018թթ. նույն քոլեջում, մանկավարժական աշխատանքին զուգահեռ, աշխատել է որպես հանրակրթական բաժնի վարիչ։

2018-2019 ուսումնական տարվանից մինչ օրս աշխատում է որպես տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով։

Ամուսնացած է։