Ալինա Ալբերտի Խուդավերդյան

Դասախոս

Կրթություն

Ավարտել է ԵՊՀ-ի Բանասիրության ֆակուլտետի «Ռոմանա-գերմանական լեզուներ և գրականություն» (ֆրանսերեն) բաժինը և ստացել բանասերի, ուսուցչի և թարգմանչի որակավորում:


Աշխատանքային փորձ

1994-1997թթ. Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 միջնակարգ դպրոցում դասավանդել է ֆրանսերեն:

1994թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ԿԳՍՄ նախարարության Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում՝ որտեղ դասավանդում է ֆրանսերեն և «Մասնագիտական հաղորդակցում ֆրանսերենով» առարկաները: 

2009 թվականից Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի Կառավարման  խորհրդի անդամ է:

2006 թվականից հանդիսանում է Հայաստանի /Alliance  Française  AF/ Ալիանս ֆրանսեզ կազմակերպության և «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի» անդամ /Association  arménienne  des  enseignants  de  français AAEF/:


Միջոցառումներ

Պարբերաբար մասնակցում է Հայաստանի ԿԳՍՄ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի», ինչպես նաև «Ալիանս Ֆրանսեզի» կողմից կազմակերպված մի շարք մասնագիտական ու մեթոդական վերապատրաստումներին, ունի միջազգային Save the Children, GIZ, GREF կազմակերպությունների հավաստագրեր: GREF ծրագրի շրջանակներում ստացել է թարգմանչի վկայական:

Քոլեջի ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողների հետ պարբերաբար մասնակցում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի մշակութի օրերին նվիրված միամսյակներին, կազմակերպում է միջոցառումներ, որի համար արժանացել է քոլեջի տնօրինության պատվոգրին:

Հեղինակել է «Մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով» և «Ֆրանսերեն սկսնակների համար» ձեռնարկները: