Տնօրենի օգնական, դասախոս
Ծնվել է 1965թ. հունվարի 31-ին, Երևան քաղաքում:
Կրթություն
1972-1982թթ. սովորել է Երևանի Շ. Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցում:
1982թ. ընդունվել է Երևանի «Հայկոպի» կոոպերատիվ տեխնիկումը՝ պարենային, ոչ պարենային ապրանքների ապրանքագիտություն մասնագիտությամբ, ստացել է ապրանքագետի որակավորում:
1983-1986թթ. զորակոչվել է խորհրդային բանակ՝ ռազմածովային նավատորմ:
1988թ. ավարտել է վերոնշյալ տեխնիկումը:
2005թ. ընդունվել է Ուկրաինայի հանրապետության Երևանյան մասնաճյուղի ք. Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը և ստացել է իրավաբան-տնտեսագետի որակավորում: 2009թ.-ին ավարտել է համալսարանը:
Աշխատանքային փորձ
2011թ. ընդունվել է աշխատանքի Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում որպես իրավագիտության դասախոս:
2020թ. ստանձնել է տնօրենի օգնականի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երկու որդի: