Ստանալով «Տեխնոլոգ՝ հանրային սննդի պատրաստման» որակավորումը՝ լավագույն շրջանավարտները ուսումը կարող են շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա բաժնի 2-րդ կուրսում (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և այլն):
Մասնագիտական գործունեության հիմնական զբաղմունքներն են.
Ուսումնառության տարիներին սովորողները քոլեջում խոհանոցային սարքավորումներով հագեցած ուսումնական լաբորատորիաներում կմասնակցեն ուսուցողական - գործնական ծրագրերին, կուսումնասիրեն հանրայինսննդիպատրաստման տեխնոլոգի,խոհանոցիկառավարիչի (մենեջերի),խոհարարի հմտություններին:
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Տեխնոլոգ՝ հանրային սննդի պատրաստման» որակավորմամբ մասնագետը.
• պահպանել անձնական հիգիենայի նորմերը,
• ստուգել սննդամթերքների ձեռքբերման և մատակարարման բոլոր փաստաթղթերը,
• կատարել սննդամթերքի զգայաբանական գնահատում և խոտանում,
• պահեստավորել ստացված ապրանքները՝ սահմանված նորմերին համապատասխան,
• պահպանել աշխատանքային տարածքի սանիտարական և աշխատանքային անվտանգության նորմերը,
• ստուգել մեխանիկական, ջերմային և սառնարանային սարքավորումների ընտրված ռեժիմները՝ ըստ համապատասխան տեխնոլոգիաների,
• հետևել սննդամթերքի, կիսապատրաստուկների մշակման և պատրաստման գործընթացների իրականացմանը՝ սահմանված տեխնոլոգիաներին համապատասխան,
• խոտանել արտադրանքի այն տեսակները, որոնք չեն համապատասխանում սահմանված նորմերին,
• ձևավորել պատրաստի արտադրանքը սահմանված նորմերին համապատասխան,
• կազմակերպել սննդամթերքի և կիսապատրաստուկների փաթեթավորման, տարայավորման և պապպանման գործընթացները՝ սահմանված տեխնոլոգիաներին համապատասխան,
• կազմել մենյու, հաշվարկել կերակրատեսակների նախնական գները,
• կազմել բաղադրատոմսեր և տեխնոլոգիական քարտեր։