Նվիրատվություն

Ապրիլ 14 2025

Մեր քոլեջի ուսանողներն ու դասախոսները նվեր են ստացել բժիշկ, լեզվաբան, Նյու Յորքի ԳԱ պատվավոր անդամ Յակոբ Այնթապլեանի և բ.գ.դ. Արտեմ Սարգսյանի հեղինակած «Անհարկի հաճախակի գործածվող օտար բառերի հայերեն համարժեքների բառարան», «Հայոց լեզուն անաղարտ պահենք» և «Հայոց չքնաղ այբուբեն» խորագրով պաստառներ և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով գծանշված քարտեզներ։

Պաստառներն ու բառարանները տպագրվել են բժիշկ, բառարանագետ, ազգային գործիչ Յակոբ Այնթապլեանի մեկենասությամբ և տկն. Հելլեն Երեմյանի անմիջական օժանդակությամբ տրամադրվել են Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջին։

Շնորհակալություն ենք հայտնում հարգարժան նվիրատուներին և նախագծի իրականացման մասնակիցներին։

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին