Հուշագիր ԶՈՎՔ սուպերմարկետների ցանցի հետ

Հուլիս 19 2023

ԶՈՎՔ սուպերմարկետների ցանցը շարունակում է իր կրթական և զարգացման համագործակցությունները: Այս անգամ հուշագիր կնքեցինք Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ2 պետական քոլեջ: Վստահ ենք՝ այս արդյունավետ ու պարտավորեցնող համագործակցությունը նոր հաջողությունների գրավական կդառնա, ինչպես ԶՈՎՔ-ի, այնպես էլ՝ ուսանողների համար: Քոլեջի ուսանողները հնարավորություն կստանան անց կացնել փորձաշրջան՝ ԶՈՎՔ-ի արագ ընդլայնվող ցանցում, ձեռք բերելով գործնական հմտություններ և անհրաժեշտ փորձ այս ոլորտում: Հատկանշական է, որ արդեն իսկ կան ուսանողներ, ովքեր անցնում են մասնագիտական փորձաշրջան մեր ցանցում:

Ի դեպ արդեն իսկ կան ուսանողներ, ովքեր անցել են աշխատանքի:

ԶՈՎՔ-ի հետ նման համագործակցությունները կրելու են շարունակական բնույթ:

Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար:

Նորությունները դեռ առջևում են…

Վերջին Նորությունները

Հուլիս 20 2023Շրջանավարտ 2023

Բարի երթ սիրելի շրջանավարտներ

Ավելին

Մայիսի 24-ին երիտասարդների շրջանում տեղեկացվածությունը, հետաքրքրվածությունն ...

Ավելին

Մայիսի 24-ին այցելեցինք «Տիեզերքի թանգարան» զգացինք տիեզերքի շո...

Ավելին