Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում

Դեկտեմբեր 16 2024

        2024թ. դեկտեմբերի 14-ին Երևանում  «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սառնամատակարարման և օդորակման ոլորտի մասնագետների էներգաարդյունավետության  թեմայով վերապատրաստման դասընթաց:

      Քննարկման առարկա դարձան սառնամատակարարման, ջրամշակման, շենքի կառավարման, էներգիայի օգտագործման մշտադիտարկման և կառավարման համակարգերի  խնդիրները:

      Ծրագրի շրջանակներում միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ծանոթացան սառնամատակարարման և ջեռուցման համակարգերի՝ չիլերների, պոմպերի, զովացնող աշտարակների աշխատանքային ռեժիմների հետ:

      Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության  դասախոսական անձնակազմը գործուն մասնակցություն ունեցավ այս միջոցառմանը: Նրանց կտրվեն նաև համապատասխան վկայականներ:  

Վերջին Նորությունները

                      &nb...

Ավելին

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին