Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում

December 16 2024

2024թ. դեկտեմբերի 14-ին Երևանում  «Էներգաարդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ սառնամատակարարման և օդորակման ոլորտի մասնագետների էներգաարդյունավետության  թեմայով վերապատրաստման դասընթաց:

Քննարկման առարկան դարձան սառնամատակարարման, ջրամշակման, շենքի կառավարման, էներգիայի օգտագործման մշտադիտարկման և կառավարման համակարգերի  խնդիրները:

Ծրագրի շրջանակներում միջոցառման մասնակիցներն այցելեցին նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ծանոթացան սառնամատակարարման և ջեռուցման համակարգերի՝ չիլերների, պոմպերի, զովացնող աշտարակների աշխատանքային ռեժիմների հետ:

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության  դասախոսական անձնակազմը գործուն մասնակցություն ունեցավ այս միջոցառմանը: Նրանց կտրվեն նաև համապատասխան վկայականներ:  

Last news

«Սառնարանային տնտեսություն» (0715.15.5) մասնագիտության  II կուր...

More

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More