«Վերջին դաս»

Մայիս 29 2025

     

Քոլեջում ամեն ուսումնական տարվա ավարտին կան նվիրական ու առանձնահատուկ ջերմ օրեր՝ «Վերջին դաս»-ի օրերը…

2024-25 ուստարվա վերջում էլ՝ մայիսի 26-ին և 27-ին քոլեջում «Վերջին դաս» էր՝ «Հաշվապահական հաշվառում», «Մենեջմենթ», «Շուկայաբանություն», «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Ապահովագրական գործ», «Սառնարանային տնտեսություն», «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ», «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում», «Հանրային սնունդ» մասնագիտությունների ավարտական կուրսերի համար: Շրջանավարտ-ուսանողները պատրաստվել էին խոսելու իրենց ստացած մասնագիտական գիտելիքների մասին, նաև ասելու, թե որքան երախտապարտ են քոլեջին ու իրենց կրթող դասախոսներին…

Մթնոլորտը ջերմ էր, հուզառատ ու պարտավորեցնող:

Մանավանդ, որ քոլեջ էին այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության   և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Փոխնախարար Ա. Սվաջյանը բարեմաղթանքներ հղեց քոլեջի շրջանավարտներին՝ կարևորելով մասնագիտական կրթության և ուսուցման դերը կրթական համակարգի առաջընթացի գործում:

Շնորհավորում են շրջանավարտներին:

Անխոչընդոտ ու լուսավոր ճանապարհ բոլորին…

 

 

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին