Մայիսի 1-ը Աշխատանքի միջազգային օրն է։

Մայիս 08 2025

Մայիսի 1-ը Աշխատանքի միջազգային օրն է։ 

     Քոլեջի անձնակազմը, արհկոմը և կարիերայի կենտրոնը տոնին ընդառաջ շուրջ մեկ շաբաթ կազմակերպել են մի շարք միջոցառումներ։ Կրկին բարձրաձայնվել է աշխատողի արդար վարձատրության, արժանապատիվ աշխատանքի, աշխատանքային իրավունքի, սոցիալական արդարության հարցերը։

     Ուսանողների համար  կազմակերպվել է դասընթաց՝ «Առողջ և անվտանգ աշխատանք» թեմայով, իսկ դասախոսների համար կազմակերպվել է քննարկում ՀԱՄԿ-ից հրավիրված բանախոսի հետ:

     Արհկոմը փոքրիկ անակնկալ էր  պատրաստել նաև արհմիության անդամների համար:

     Քոլեջի աշխատակիցները և ուսանողները մասնակցել են նաև մայիսմեկյան երթին և այլ միջոցառումների, ինչպես նաև «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները ՀՀ֊ում» քննարկմանը։

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին