2024 թվականի հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը Երևանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրենի պ/կ Նարա Հովհաննիսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, քաղաք Նանչանգում մասնակցեց «Մասնագիտական կրթություն՝ նախատեսված զարգացող երկրների պաշտոնյաների համար» խորագրով դասընթացին /Հրավիրող կողմ- Ջիանսի արտասահմանյան հետազոտությունների քոլեջ/։
Դասընթացը ներառել է դասախոսություններ, քննարկումներ, խմբային աշխատանքներ, այցելություններ ոլորտի մասնագիտական հաստատություններ, շնորհանդեսներ։
Թեմայի տեսական ուսումնասիրությունը կրել է համապարփակ բնույթ՝ ներառելով Չինաստանի ինչպես մասնագիտական կրթության և ուսուցման, այնպես էլ սոցիալ-մշակութային ոլորտներին անդրադարձ կատարող դասախոսություններ։
Մասնավորապես ներկայացվել են․
• Չինաստանի պատմությունը, մշակույթը, կառավարման համակարգը,
• Չինաստանում ժամանակակից մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի բարեփոխումների ձևաչափերն ու ուղղությունները,
• ՄԿՈՒ մասին նոր օրենքը,
• ՄԿՈՒ ոլորտի ռազմավարությունը և որակի բարելավման ուղղությամբ կատարված քայլերը,
• Քոլեջների՝ տարբեր կառույցների ենթակայությամբ գործունեության առանձնահատկությունները,
• Ջիանգշի նահանգում ՄԿՈՒ զարգացման և գործունեության առանձնահատկությունները,
• ՄԿՈւ զարգացման մարտահրավերներն ու զարգացման միջոցառումները,
• Քոլեջներում կառավարման ներքին համակարգի ներդրումը,
• ՄԿՈՒ ոլորտում արդյունաբերության և կրթության ինտեգրման գործնական օրինաչափությունները։
Դասընթացի շրջանակում կազմակերպված սիմպոզիումի ընթացքում Ն․ Հովհաննիսյանը հանդես է եկել Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի մասին տեղակատվական տեսասահիկով, որտեղ ներկայացվել է քոլեջի պատմությունը, առկա մասնագիտությունները, գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն։
Բոլոր մասնակիցների ելույթներից հետո, սիմպոզիումին մասնակցող չինական կողմի քոլեջների ու համալսարանների ներկայացուցիչների հետ հայկական պատվիրակությունը ունեցել է առանձին քննարկումներ՝ նախանշելու հնարավոր համագործակցության ձևաչափերը և ուղղությունները։
«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...
Ավելին