Մայիսի 30-ին քոլեջի հյուրն էր «L&I Group» ընկերության հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանն իր աշխատակիցների հետ, որոնցից մեկը քոլեջի նախկին շրջանավարտ էր: Տիկին Հարությունյանն ուսանողներին պատմեց իր անցած ուղու, դժվարությունների ու հաջողությունների մասին: Խոսեց տուրիզմում աշխատելու հիմնասյուների մասին, ընդգծելով, որ աշխատանքի մեջ հաղորդակցման հմտությունները, գրագետ խոսքը, պատասխանատվության մեծ զգացումը, ռիսկային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը, լեզուների և համակարգչի իմացությունը, անդադար նոր բան սովորելու ցանկությունը, ինչպես նաև գործընկերների ու գործատուի հետ հարգալից վերաբերմունքն ամենակարևորն է: Հյուրերը կիսվեցին նաև իրենց պրակտիկայում պատահած զավեշտալի դեպքերով:
Տիկին Հարությունյանն անակնկալ էր պատրաստել նաև քոլեջի ուսանողների համար: Նա առաջարկեց նրանց ամառային արձակուրդն անցկացնել իր կազմակերպությունում՝ ստանալով անվճար պրակտիկա և ուսուցում: Լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ընկերությունում:
«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...
Ավելին