«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ամփոփվել են «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ:
Մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում` «Անվտանգ բաղադրատոմս», «Առողջ բաղադրատոմս», «Համեղ բաղադրատոմս»: Հաղթողները ստացել են մրցանակներ և նվերներ:
Մրցույթը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ ու «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Ողջույնի խոսքում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ միջոցառման նպատակն է եղել խոհարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելն ու մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը:
«Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ուտեստների բաղադրատոմսերից ստեղծվել է խոհարարական գիրք, որը հետագայում կարող է հանդիսանալ օժանդակ ձեռնարկ խոհարարի մասնագիտության բաժնի ուսանողների համար»,- նշել է նա:
Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայի Դաշնության «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ)–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը։ Ողջունելով մասնակիցներին` նա կարևորել է երիտասարդների շրջանում մասնագիտական կրթության խրախուսմանն ու կողմնորոշմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը։
«ՄԿՈՒ–համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանն էլ նշել է, որ ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների, ինչպես նաև դպրոցների աշակերտների համար միջին մասնագիտական կրթությանը նվիրված տարբեր մրցույթների կազմակերպումը դարձել է ծրագրի կողմից իրականացվող միջոցառումների կարևոր բաղադրիչներից մեկը։
Մրցութային հանձնաժողովը հանդիսավորությամբ հանձնել է մրցանակները` ըստ անվանակարգերի:
Ըստ միավորների հանրագումարի՝ երկրորդ տեղը գրավել է` «Համեղ բաղադրատոմս» անվանակարգ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի թիմը (Զարգարյան Լևոն, Գրիգորյան Հունան, Հովհաննիսյան Ռոբերտ, Անդրեասյան Հրաչյա)` «Աղցան Սևան», «Անտառային գեղեցկուհի», «Ավելուկով ռոլ», «Թխվածք նրբաբլիթներով», «Իշխան Կոտայք», «Խոզի տապակա «Եղեգնաձոր», «Ղափամա սերկևիլով», «Պաշտետ Միքս», «Պրոֆիտրոլ «Միքս» բաղադրատոմսերի համար։
«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...
Ավելին