Գիտաիննովացիոն բաժնի նախաձեռնությունը «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացը:

Դեկտեմբեր 07 2021

2021 թվականի նոյեմբերի 22-ից 26-ը, Գիտաիննովացիոն բաժնի նախաձեռնությամբ,  քոլեջի 24 ուսանողներ (տարբեր ֆակուլտետներից) մասնակցեցին  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպված «Ինչպե՞ս սկսել ձեր սեփական բիզնեսը և ստարտափը» անվճար դասընթացների  շարքին:   

 

Դասընթացները կազմակերպվել  էր ՀԱՊՀ-ը` Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար միտք» (“Creative Spark”) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Համագործակցությունն իրականացվում է ՀԱՊՀ-ի և Միացյալ Թագավորության Սաութհեմփթոնի համալսարանի միջև։

 

Վերապատրաստման ընթացքում մեր ուսանողները աչքի ընկան իրենց իննովացիոն մտածելակերպով և բարձր ակտիվությամբ, ինչի արդյունքում մեր քոլեջի 7 ուսանողներից բաղկացած (Հարությունյան Սուրեն, Գրիքորյան Գայանե,Գեոգջյան գոհար, Գրիքորյան Լիլիթ, Այվազյան Էլեն, Խաչատրյան Սերգեյ և Մանության Գոռ) թիմը ճանաչվեց հաղթող:

 

Ուսանողները հնարավորություն ստացան մասնակցելու վերապատրաստման 2-րդ փուլին, իսկ հաղթողները ստացան «Quest Hous»-ի անվճար տոմսեր:

 

Դասընթացի  արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին ձեռներեցության  ու բիզնեսի զարգացման մասին գիտելիքներ և ստացան հավաստագրեր:

Վերջին Նորությունները

                      &nb...

Ավելին

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին