Էրազմուս+ QA4VET ծրագիր

Մայիս 08 2025

Էրազմուս+ QA4VET ծրագիր

Ապրիլի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս+ QA4VET ծրագրի շահակից քոլեջների ներկայացուցիչների հետ։ Ծրագրին մասնակցում է ընդհանուր 11 քոլեջ, որոնցից 9-ը՝ ասոցացված անդամների կարգավիճակով։ 2 քոլեջ՝ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, հանդիսանում են ծրագրի հիմնական գործընկեր:

Հանդիպման նպատակն էր շահակից ուսումնական հաստատություններին ներկայացնել ծրագրի ընթացքը, նախատեսված գործընթացները և ակնկալվող վերջնարդյունքները։

Ծրագրի փուլերն են՝

1.Ինքնավերլուծության կարողությունների զարգացում. ծրագրի միջազգային և հայաստանյան գործընկերների կողմից կանցկացվեն դասընթացներ՝ նվիրված ինքնավերլուծությանը և SWOT վերլուծությանը։

2.Փորձագիտական կարողությունների զարգացում. ՈԱԱԿ-ը կկազմակերպի վերապատրաստումներ քոլեջների աշխատակիցների համար՝ հարցեր տալու, եզրահանգումներ իրականացնելու և զեկույց գրելու հմտությունների զարգացման նպատակով։

3.Քոլեջի կողմից ինքնավերլուծության իրականացում. քոլեջները կիրականացնեն ինքնավերլուծություն՝ նախապատրաստվելով նախնական հավատարմագրմանը։

4.Ուսումնասիրություն և նախնական գնահատում. կկատարվի փորձագիտական այց քոլեջներ՝ գնահատման նպատակով։

5.Խորհրդատվական զեկույցների մշակում. փորձագիտական խումբը կկազմի զեկույցներ՝ վերլուծելով քոլեջների գործունեությունը ըստ հավատարմագրման չափանիշների և մատուցելով բարելավման վերաբերյալ խորհրդատվություններ։

6.Բարելավման պլանների մշակում. Քոլեջներն, առաջնորդվելով փորձագիտական զեկույցներով և խորհրդատվություններով, կկազմեն բարելավման ծրագիր։

Վերջին Նորությունները

     Մայիսի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շ...

Ավելին

      Մարտի 19-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 ...

Ավելին

Էրազմուս+ QA4VET ծրագիր Ապրիլի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ա...

Ավելին