«Էրազմուս + QA4VET»

Մայիս 08 2025

      Մարտի 19-ին Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը հյուրընկալեց «Էրազմուս + QA4VET» ծրագրի հայաստանյան և միջազգային շահակիցներին, ովքեր ներկայացրեցին աշխատանքային փաթեթները, դրանց շրջանակներում նախատեսված գործընթացները և ակնկալվող վերջնարդյունքները։

     Հանդիպմանը ներկա էին Ռումինիայի կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)՝ ի դեմս Մարիանա Դոգարուի, Գերմանիայից՝ մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը (INVOLAS)՝ ի դեմս պրոֆ. Վոլֆգանգ Շլեգելի և պրոֆ. Էրվին Սեյֆրիդի «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արայիկ Նավոյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի և Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի ներկայացուցիչները։

     Աշխատաժողովի ընթացքում քոլեջի տնօրենի պ/կ տիկին Նարա Հովհաննիսյանը ներկայացրեց ուսումնական հաստատությունը, գործող մասնագիտական կրթական ծրագրերը, քոլեջում իրականացվող Դուալ կրթության առավելությունները, ընդգծեց քոլեջ-գործատու համագործակցության ձեռքբերումներն ու խնդիրները:

     Ելույթ ունեցան միջազգային գործընկերները, պարոն Ա. Նավոյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

     Ներկայացվեցին քոլեջներում փորձնական հավատարմագրման մոդելի մշակման և փորձարկման ուղղությամբ սպասվող աշխատանքները, սահմանված ժամկետները և ակնկալվող վերջնարդյունքները։ Շեշտադրվեց, որ այդ գործընթացները կնպաստեն նաև շահակից ՄԿՈւ հաստատություններում ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացմանը և փորձագիտական կարողությունների զարգացմանը։

     Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար:

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին