DigiTec Expo ցուցահանդես

Նոյեմբեր 02 2021

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին, Գիտաիննովացիոն բաժնի նախաձեռնությամբ, քոլեջի ուսանողները  այցելեցինՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառմանը՝ DigiTec Expo ցուցահանդես, որի հիմնական նպատակը ներկայիս տեխնոլոգիաների դերի վերհանումն է ճգնաժամային իրավիճակում և դրանց կիրառմանմեխանիզմերի քննարկումը՝ անընդհատ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին։

 

Քոլեջի ուսանողներըայցելեցին տարբեր իննովացիոն տաղավարներ ևծանոթացան գլոբալ տեխնոլոգիական տենդենցներին: Ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերություններ ցուցադրում էին իրենց նորարարական լուծումները և պարզապես՝ կիսվում ոլորտային հաջողություններով:

 

Նման այցերը իրենց դրական ազդեցությունն ունեն մատաղ սերնդի իննովացիոն մտածելակերպի զարգացման հարցում:

 

Ուսանողների համար ուսուցանող և հետաքրքիր էին «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում», «Տեխնոլոգիական կրթություն»,  «Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա»,  «Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար» և այլ բաժիններ, որոնք իրենց ուրույն տեղն են գրավում մեր զարգացող իրականության մեջ:   

 

Գիտաիննովացիոն բաժնի ղեկավար՝ Հ․ Հակոբյան

Վերջին Նորությունները

                      &nb...

Ավելին

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին