«Բաց դռների օր» Holiday inn express հյուրանոց

Ապրիլ 08 2024

Holiday inn express հյուրանոցը քոլեջի դուալ կրթական ծրագրի լավագույն գործընկերներներց է, որն արդեն հինգ կիսամյակ հնարավորություն է տալիս մեր ուսանողներին տեղում զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողությունները։ Հյուրանոցի անձնակազմը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում սիրով հյուրընկալել էր «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» բաժնի ուսանողներին։ Վերջիններիս հետ իրենց փորձով սիրով կիսվել են հյուրանոցի աշխատակիցներ' քոլեջի նույն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մարիան և շրջանավարտներ Քնարիկը և Էլոդիան, ովքեր դուալ կրթական ծրագրի շրջանակում տարբեր կիսամյակներում իրենց գործնական կարողությունները զարգացրել են մի շարք բարձրակարգ հյուրանոցներում, այնուհետև աշխատանքի առաջարկ են ստացել, նաև ունեցել ծառայողական առաջխաղացում։

Վերջին Նորությունները

                      &nb...

Ավելին

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին