Բարի ե՛րթ սիրելի շրջանավարտներ:

Հուլիս 18 2021

Սիրելի շրջանավարտներ

 

շնորհավորում ենք ձեր կյանքի այս կարևոր իրադարձության կապակցությամբ։

Առջևում Ձեզ սպասում է աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու

հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ:

Շնորհավորում ենք ու երախտագիտության խոսք ենք ուղղում  նաև քոլեջի անձնակազմին,

դասախոսներին  և  ծնողներին ` լավ մարդ և պատասխանատու քաղաքացի դաստիարակելու

գործում ձեր անմնացորդ նվիրումի համար:

Կրթությունը մեր կարևորագույն արժեքներից է, և եթե ցանկանում ենք ունենալ զարգացած

և ուժեղ պետություն, յուրաքանչյուրս մեր ջանքերի առավելագույն լարումով

պետք է ավելի՛ լավ սովորենք, ավելի՛ արդյունավետ աշխատենք:

 

Բարի ե՛րթ Ձեզ:

 

Բոլորիդ մաղթում ենք հաստատուն և արժանապատիվ մուտք դեպի մեծ կյանք։

Ձեր ձեռքերում է ոչ միայն անձամբ ձեր, այլև մեր երկրի ու աշխարհի ապագան:

Վերջին Նորությունները

          «Սպասարկման կազմակերպումը հյուրանոց...

Ավելին

      «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...

Ավելին

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

Ավելին