Նորից երգում, մորմոքում է
Աստվածային Կոմիտասը:
Կախարդում է ու մոգում է
Աստվածային Կոմիտասը...
Ամենասուրբ դու նահատակ,
Ամենահա՜յր, ամենահա՜յ,
Գինու կարասն` ուրիշներին,
Մեզ հերիք է քո մի թասը...
«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը» (Ավ. Իսահակյան)
2024թ. դեկտեմբերի 6-ին քոլեջում կրկին կոմիտասյան օր էր: Հայոց լեզվի և գրականության կաբինետում գրական-երաժշտական ցերեկույթ էր՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին նվիրված:
Քոլեջի մի խումբ շնորհալի ուսանողներ և դաստիարակչական աշխատանքների գծով տ/տ Լ. Թավաքալյանը՝ հուզաթաթախ խոսքով, Կոմիտասի երգերի հրաշալի երգեցողությամբ, գեղանի պարով, Կոմիտասի բանաստեղծություններով ու Սևակի տողերով բարեբանեցին հանճարեղ հային՝ հուզմունք ու հիացմունք պատճառելով ներկաներին: Չէ՞ որ «…Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը: Նրա երգով հայ ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի մեկտեղվեց, ինքնաճանաչեց…»
«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կո...
Ավելին