Թափուր աշխատատեղեր

Սեպտեմբեր 07 2023

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ 

մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.


 

 Հանրակրթական առարկաներ` Անգլերեն 216 ժամ, Աշխարհագրություն 410 ժամ, դասավանդող դասախոսներ:

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 

Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

 «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության («Գործակցություն կազմակերպության ստորաբաժանումների հետ» (180 ժամ),

 «Ծառայությունների ոլորտի մենեջմենթ» (72 ժամ),

 «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» (72 ժամ), 

 «Հաճախորդների ներգրավման աշխատանքներ» (68 ժամ),

 «Մարքեթինգային հմտություններ առևտրի ոլորտում» (252 ժամ), 

 «Վաճառքի հաղորդակցություն» (36 ժամ), 

 «Կազմակերպության ներքին և արտաքին միջոցներ» (72 ժամ),

 «Գնային քաղաքականության մշակում» (54 ժամ),  «Ապրանքային քաղաքականության մշակում» (54 ժամ)):

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5.ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են 13.09.2023թ.  մինչև 27.09,2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 29.09.2023թ.-ին, ժամը 11:00-ին Անգլերեն, ժամը 12:00-ին Աշխարհագրություն հանրակրթական առարկաներ, ժամը 13:00-ին «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության մոդուլներ  դասավանդող դասախոսների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

 

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

Վերջին Հայտարարությունները

Մայիս 14 2024Բաց դռների օր

►Մայիսի 15–ին Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում կանցկացվի Բա...

Ավելին

«Աշխատանքի տոնավաճառ 2024»   Այն լավագույն հնարավորությու...

Ավելին