Թափուր աշխատատեղ

Հուլիս 18 2023

           ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.


Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

  «Մենեջմենթ/Կառավարում» մասնագիտության («Նյութական ինֆորմացիոն հոսքերի կառավարում առևտրի կազմակերպությունում (լոգիստիկա)» (72 ժամ), «Վաճառքի պլանավորում» (72 ժամ), «Աշխատակազմի կառավարում» (108 ժամ),  «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» (36 ժամ)):

 

⇒  «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա» (162 ժամ)):

 

 «Խոհարարական գործ» մասնագիտության («Խոհարարության պատմություն» (36 ժամ), «Հիգիենայի և սննդի անվտանգության սպասարկում» (36 ժամ), «Խոհանոցային սարքավորումների շահագործում» (36 ժամ), «Խոհարարական աշխատանքների նախապատրաստում» (12 ժամ)):

 

 «Մարքեթինգ/ Շուկայաբանություն» մասնագիտության («Ձեռներեցություն» (558 ժամ), «մարքեթինգային հմտություններ» (252 ժամ),  «Վաճառքի հաղորդակցություն» (36 ժամ),  «Կազմակերպության ներքին և արտաքին միջոցներ» (72 ժամ), «Գնային քաղաքականության մշակում» (54 ժամ),  «Ապրանքային քաղաքականության մշակում» (54 ժամ)):

 

 «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության («Ձեռքերի և ոտքերի հարդարման իրականացում» (160 ժամ), «Մաշկային և վարակիչ հիվանդություններ» (54 ժամ)):

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

 

դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5.ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

Փաստաթղթերն ընդունվում են 26.07.2023թ.  մինչև 08.08.2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

 

Մրցույթը տեղի կունենա 11.08.2023թ.-ին, ժամը 10:00-ին«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության, ժամը 11:00-ին «Մենեջմենթ/Կառավարում» մասնագիտության,ժամը 12:00-ին «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության, ժամը 13:00-ին «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության, ժամը 14:00-ին «Խոհարարական գործ» մասնագիտության մոդուլներ դասավանդող դասախոսների համար Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

 

 

Վերջին Հայտարարությունները

Սեպտեմբեր 15 2023Թափուր աշխատատեղ

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյ...

Ավելին

/Հրաման N 88-Ն , 28.08.2023թ. / Ռոտացիոն հանձնաժողովի որոշման ...

Ավելին
Սեպտեմբեր 07 2023Թափուր աշխատատեղեր

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյ...

Ավելին