Թափուր աշխատատեղեր

July 18 2023

           ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.


  • Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

♦  «Մենեջմենթ/Կառավարում» մասնագիտության («Նյութական ինֆորմացիոն հոսքերի կառավարում առևտրի կազմակերպությունում (լոգիստիկա)» (72 ժամ), «Վաճառքի պլանավորում» (72 ժամ), «Աշխատակազմի կառավարում» (108 ժամ),  «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» (36 ժամ)):

♦  «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության («Ֆինանսական մաթեմատիկա» (162 ժամ)):

♦ «Խոհարարական գործ» մասնագիտության («Խոհարարության պատմություն» (36 ժամ), «Հիգիենայի և սննդի անվտանգության սպասարկում» (36 ժամ), «Խոհանոցային սարքավորումների շահագործում» (36 ժամ), «Խոհարարական աշխատանքների նախապատրաստում» (12 ժամ)):

♦ «Մարքեթինգ/ Շուկայաբանություն» մասնագիտության («Ձեռներեցություն» (558 ժամ), «մարքեթինգային հմտություններ» (252 ժամ),  «Վաճառքի հաղորդակցություն» (36 ժամ),  «Կազմակերպության ներքին և արտաքին միջոցներ» (72 ժամ), «Գնային քաղաքականության մշակում» (54 ժամ),  «Ապրանքային քաղաքականության մշակում» (54 ժամ)):

♦ «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության («Ձեռքերի և ոտքերի հարդարման իրականացում» (160 ժամ), «Մաշկային և վարակիչ հիվանդություններ» (54 ժամ)):

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում(լրացվում է տեղում),
  2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
  3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),
  4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
  5. ինքնակենսագրություն(Ձև 4),
  6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
  7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
  9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են 19.07.2023թ.  մինչև 01.08.2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 04.08.2023թ.-ին, ժամը 10:00-ին«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության, ժամը 11:00-ին «Մենեջմենթ/Կառավարում» մասնագիտության,ժամը 12:00-ին «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության, ժամը 13:00-ին «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության, ժամը 14:00-ին «Խոհարարական գործ» մասնագիտության մոդուլներ դասավանդող դասախոսների համար Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

 

 

Last announcements

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյ...

More

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյ...

More