ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.
Նոր
♦ Հանրակրթական առարկա (Պատմություն) դասավանդող դասախոս (320 ժամ):
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
♦ մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
♦ Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝
1. «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության մոդուլներ (252 ժամ):
2. «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մոդուլներ (450 ժամ):
3. «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության մոդուլներ («նկարչական հմտություններ» (54 ժամ)):
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
♦ դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում(լրացվում է տեղում),
2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),
3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),
4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
5. ինքնակենսագրություն(Ձև 4),
6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),
9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 14.09.2022թ. մինչև 28.09.2022թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:
Մրցույթը տեղի կունենա 03.10.2022թ.-ին, ժամը 10:00-ինհանրակրթական առարկաներ,ժամը 11:00-ին «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» մասնագիտության մոդուլներ, ժամը 12:00-ին «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության մոդուլներ և ժամը 13:00-ին «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մոդուլներ դասավանդող դասախոսների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43 հեռախոսահամարներով:
ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ ...
ԱվելինՑՈՒՑԱԿ 2025թ. Ընդունելության թափուր տեղերի մրցույթով անցած դիմորդների &nbs...
ԱվելինՑՈՒՑԱԿ 2025թ. ընդունելության մրցույթով անցած դիմորդների Միջին մասնագիտակ...
Ավելին