«Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝
«Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ»-ի
Լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ» –ում,ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զ.,Մոլդովական 37ա:
2024 թվականի 25.09-ից մինչև 15.10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան /շաբաթ, կիրակի/ և ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթըտեղիկունենա 2024 թվականի 24.10-ին՝ժամը 11:00-ին, ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ., Մոլդովական 37ա հասցեում:
Տեղեկությունների համար դիմել Ռ.Գևորգյանին /հեռ.՝ 077 70 11 17/ և Ն.Հովհաննիսյանին /հեռ.՝ 093 75 35 61/: Փաստաթղթերը ուղարկել collegn2@mail.ru էլեկտրոնային հասցեին:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տ...
Ավելին2023-2024թթ. ուսումնական տարվա նախնական /արհեստագործական/ մասնագիտական կրթական ծ...
Ավելին