Արևային էներգետիկայի ոլորտի սեմինար-քննարկում

May 08 2025

      Քոլեջը, հետևողականորեն իրագործելով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) կազմակերպման օրենսդրական բարեփոխումները, սույն թվականի ապրիլի 30-ին արևային էներգետիկայի ոլորտի աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ կազմակերպել էր սեմինար-քննարկում: 

     Քննարկումն ուղղված էր օրենսդրական բարեփոխումների առանցքում ԱՀՈՒ համակարգի կատարելագործմանը, աշխատաշուկայում պահանջված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը և քոլեջի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

     Քննարկումների ընթացքում կարևորվեցին ոլորտի մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները, նոր համագործակցության ստեղծմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր, գործընկերներին հանձնվեցին «ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՆԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԵՐԸ»:

     Սեմինարի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտի գործընկեր կազմակերպությունների և քոլեջի միջև ձեռք բերվեցին մի շարք գործնական պայմանավորվածություններ։

Last news

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

More