Թափուր աշխատատեղ

September 15 2023

        ՀՀ ԿԳՄՍՆ  «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ  մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.


⇒  Հանրակրթական առարկաներ` Անգլերեն 216 ժամ, Աշխարհագրություն 410 ժամ, դասավանդող դասախոսներ:

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն  կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական  (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

 

Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝

 

⇒ «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության («Գործակցություն կազմակերպության ստորաբաժանումների հետ» (180 ժամ),

⇒ «Ծառայությունների ոլորտի մենեջմենթ» (72 ժամ),

⇒ «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» (72 ժամ), 

⇒ «Հաճախորդների ներգրավման աշխատանքներ» (68 ժամ), «Մարքեթինգային հմտություններ առևտրի ոլորտում» (252 ժամ), 

⇒ «Վաճառքի հաղորդակցություն» (36 ժամ),  «Կազմակերպության ներքին և արտաքին միջոցներ» (72 ժամ),

⇒ «Գնային քաղաքականության մշակում» (54 ժամ),  «Ապրանքային քաղաքականության մշակում» (54 ժամ)):

 

Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

 

1. դիմում (լրացվում է տեղում),

2. կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճեն),

3. անձնագիր (բնօրինակը և պատճեն),

4. աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5.ինքնակենսագրություն(Ձև 4),

6. մեկ լուսանկար՝ 3*4 չափի,

7. այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճեն),

9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

 

 

Փաստաթղթերն ընդունվում են 13.09.2023թ.  մինչև 27.09,2023թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:

Մրցույթը տեղի կունենա 29.09.2023թ.-ին, ժամը 11:00-ին Անգլերեն, ժամը 12:00-ին Աշխարհագրություն հանրակրթական առարկաներ, ժամը 13:00-ին «Մարքեթինգ/Շուկայաբանություն» մասնագիտության մոդուլներ  դասավանդող դասախոսների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝  ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:

Քոլեջի մասին առավել մանրամասն՝   n2college.am:

Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43  հեռախոսահամարներով:

 

 

Last announcements

Ժամանակացույց 2023-2024 ուստարվա պետական քննությունների №...

More

Մայիսի 15–ին Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում կանցկացվի Բաց...

More