«Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոն

June 16 2022

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական «Ուտեստ ֆեստ» տոնածիսական ուտեստների փառատոնին։

Մեր քոլեջը ներկայացնում էր «Բարեկենդանը»։  «Սննդի տեխնոլոգիա» մասնագիտության  ուսանողները՝ մասնագիտական առարկաները դասավանդող դասախոսի՝ Մ. Հարությունյանի օգնությամբ, պատրաստեցին և ներկայացրեցին կերակրատեսակներ, որոնք պատրաստում են «Բարեկենդանի տոնին»` Փաթիլա, Փոխինդի գնդիկներ, Գաթա, Բխկբխկիկ…

 Փառատոնի նպատակն էր հանրությանը, այդ թվում՝ Երևան այցելած զբոսաշրջիկներին, ներկայացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանին և հայկական տոնացույցի կերակրատեսակները:

Ներկայացվեցին Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար և հայկական ավանդական տոները, դրանց խորհուրդը, ծիսական ավանդույթներն ու ուտեստները:

Միջոցառումը ուղեկցվեց հայկական ազգային երգով ու պարով:

Փառատոնն անցկացվում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ։

 

Last news

«Սառնարանային տնտեսություն» (0715.15.5) մասնագիտության  II կուր...

More

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More