Մայիսի 16-ին՝ ուսանողների և երիտասարդների օրը, քոլեջի կարիերայի պատասխանատուներն ու ներքին որակի պատասխանատուն մասնակցեցին Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կողմից կազմակերպված «Կարիերայի կառավարում և աշխատանքային իրավունք» աշխատաժողովին, որի շրջանակներում քննարկվեցին մասնագիտական կրթության ծրագրերում «Կարիերայի կառավարում և աշխատանքային իրավունք» մոդուլի ներդրման հնարավորություններն ու մարտահրավերները։ Մոդուլը մշակվել է 2024 թվականին՝ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսանողների կարիերայի կառավարման և աշխատանքային իրավունքի գիտելիքները, ինչպես նաև խթանել իրավագիտակից վարքագիծ։
Աշխատաժողովին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, գործադիրի ոլորտային ներկայացուցիչներ, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՄԿՈՒԶԱԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, քոլեջների կարիերայի պատասխանատուներ, ուսանողներ ու ՀԿ-ների ներկայացուցիչներ։
«Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...
More«Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...
More