Քոլեջի դուալ կրթության գործընկեր՝ «IHG Hotel» միջազգային ցանցին պատկանող Holiday Inn Express Yerevan հյուրանոց

June 20 2022

Քոլեջի դուալ կրթության գործընկեր՝ «IHG Hotel» միջազգային ցանցին պատկանող Holiday Inn Express Yerevan հյուրանոցը «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության հինգ ուսանողների համար (ընտրությունը կատարվել է հյուրանոցում 15 ուսանողներից) հունիսի 6-ից 17-ը կազմակերպել էր խորացված դասընթացների շարք՝ ուսանողների մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով։

Թրեյնինգի ավարտին կազմակերպված քննությունից առավել բարձր միավորներ հավաքած 3 ուսանողների արվել է աշխատանքի առաջարկ։ Այսօր մեր ուսանողուհիներ՝ Բեկչյան Քնարիկի, Քամալյան Էլոդիայի և Այվազյան Անահիտի առաջին աշխատանքային օրն է հյուրանոցում, ինչի համար շնորհավորում ենք նրանց և մաղթում հետագա հաջողություններ;

Կրկին շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր՝ Holiday Inn Express Yerevan, an IHG Hotel,-ին կրթության կարևոր գործին իրենց մասնակցության համար:

Last news

«Սառնարանային տնտեսություն» (0715.15.5) մասնագիտության  II կուր...

More

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More