Էրազմուս+ QA4VET ծրագրի հայաստանյան շահակիցների աշխատանքային հանդիպում

January 28 2025

     Հունվարի 22-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ Էրազմուս+ QA4VET ծրագրի հայաստանյան շահակիցների աշխատանքային հանդիպումը։ 
     Հանդիպման ընթացքում քննարկվեցին QA4VET ծրագրի շրջանակներում ազգային շահակիցների առաջիկա գործողությունները և ժամանակացույցը։ Կարևորվեց, որ ծրագրի շրջանակներում ստացված արդյունքները նպաստեն ոչ միայն շահակից ՄԿՈւ հաստատությունների, այլ ողջ միջին մասնագիտական կրթական համակարգի զարգացմանը։ 
     QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով և իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր և գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում և կրթության որակի մշակույթի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ և թվային ուղղվածությանը։ 
     QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում) նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։ Հայաստանից ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը,  Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը,  «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Նախագծում ներգրավված է նաև գործընկեր հաստատություն Գերմանիայից՝ «ԻՆՎՈԼԱՍ»  մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը։ 

Last news

«Սառնարանային տնտեսություն» (0715.15.5) մասնագիտության  II կուր...

More

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More