Քոլեջում դուալ կրթական ծրագիր

March 01 2022

Քոլեջում դուալ կրթական ծրագիրն ընթանում է հաջողությամբ՝ շնորհիվ մեր հարգարժան գործընկերների։ Երկրորդ տարին անընդմեջ Shelby.Company տուրիստական ընկերությունը, հավատարիմ մնալով կրթությանը աջակցելուն միտված իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը, փոխանցում է մասնագետների արժեքավոր գիտելիքներն ու փորձը սպասարկման ոլորտի մեր ուսանողներին։

Shelby.Company-ը՝ իր թվով հինգերորդ մասնաճյուղի բացման հանդիսավոր օրվա միջոցառումներին՝ Գյումրի քաղաքում, մասնակից դարձրեց նաև մեր ուսանողներին, նրանց փոխանցելով ոչ միայն կարևոր մասնագիտական գիտելիքներ, այլև ծանոթացրեց Գյումրիի մշակութային ժառանգությանը։ Մեր ուսանողների համար այդ անմոռանալի օրվա ավարտը հանդիսավոր կորպորատիվ ընթրիքն էր՝ ջերմ ընտանեկան մթնոլորտում։

Խորին շնորհակալություն ենք հայտնում տնօրեն՝ հարգարժան տիկին Մարինա Ավետիսյանին եվ ողջ անձնակազմին մեր ուսանողներին կրթելու, վստահելու և Shelby.Company-ի համերաշխ թիմին ու հրաշալի կորպորատիվ մշակույթին հաղորդակից դարձնելու համար։

Last news

«Սառնարանային տնտեսություն» (0715.15.5) մասնագիտության  II կուր...

More

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More