Բաց դաս թիմային աշխատանքի մեթոդ՝ Է. Դե Բոնոյի մտածողության 6 գլխարկները

December 20 2022

Քոլեջի «կոսմետոլոգիա և դիմահարդարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները դասախոս Լ. Օհանյանի գլխավորությամբ «Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ» մոդուլի շրջանակներում կազմակերպել էին ինտերակտիվ դաս՝ նվիրված թիմային աշխատանքին: Դասի սկզբնական հատվածում ուսանողները ներկայացրեցին իրենց թիմային աշխատանքները: Թեմաներն ընտրվել էին ուսանողների կողմից՝ հաշվի առնելով իրենց մասնագիտական առանձնահատկությունները:

Դասի մյուս հատվածում դասախոսը ներկայացրեց թիմային աշխատանքի մեկ այլ մեթոդ՝ Է. Դե Բոնոյի մտածողության 6 գլխարկները: Մեթոդի հիմքում ընկած է զուգահեռ մտածելու հայեցակարգը, որը թույլ է տալիս զարգացնել մտքի ճկունությունը և կրեատիվությունը, օգնում է կայացնել ճիշտ որոշումներ և ավելի ճիշտ կապակցել մտքերը՝ դրված նպատակների ու խնդիրների լուծմանը հասնելու համար:

Ուսանողները 6 գլխարկների մեթոդով վերլուծեցին իրենց կատարած թիմային աշխատանքը, որից հետո ուսումնասիրած մեթոդով վերլուծեցին Հ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը:

Հեքիաթը վերլուծեցին հետևյալ տեսանկյուններից.

• Սպիտակ գլխարկ — Փաստեր և տեղեկատվություն

Կարմիր գլխարկ — Զգացմունքներ և էմոցիաներ

• Սև գլխարկ — Քննադատություն, վատատեսություն

Դեղին գլխարկ — Լավատեսություն

Կանաչ գլխարկ — Ստեղծարարություն:

Last news

«Սառնարանային տնտեսություն» (0715.15.5) մասնագիտության  II կուր...

More

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More