Աշխատաժողով ՈԱԱԿ-ի և ETF-ի նախաձեռնությամբ

May 29 2025

     Մայիսի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մանակցում էին քոլեջի տնօրենի պաշտոնակատար Ն. Հովհաննիսյանը և կարիերայի և որակի պատասխանատուները։

     Ողջունելով մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ Հայաստանն առաջիններից է, որտեղ փորձարկվում է Եվրոպական կրթական հիմնադրամի մշակած ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը։ Նրա խոսքով՝ փորձարկման արդյունքների հիման վրա գործիքը կբարելավվի և վերջնական տեսքով կգործարկվի ETF գործընկեր երկրներում։ «Սա նաև հնարավորություն է վեր հանել մեր ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերն ու բարելավման ենթակա ուղղությունները և նպաստել համակարգի շտկմանը»,- հավելեց նա։

Last news

     «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջայ...

More

     «Մենեջմենթ (Կառավարում)» մասնագիտության 2-րդ կու...

More

     Հունիսի 12-ին քոլեջի «Վերականգնվող էներգիայի էներգետիկ...

More