Շնորհավոր տոնդ, հայո՛ց բանակ

January 28 2022

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ...

 

Ես քո զավակն եմ, Հայաստան,

Դրա համար եմ... հայ այսքան:

Հավերժ զինվորն եմ հայոց տան,

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Իմ զարմանալի բարությամբ,

Թշնամու հանդեպ չարությամբ,

Իմ այս մարդասե՛ր հայությամբ՝

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Լինելով այդքան ազգային,

Սիրում եմ արդա՛ր ազգերին,

Բայց քո ծառա՜ն եմ և գերին,

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Իմ քնարական երգերով,

Իմ հին-հայկական վերքերով,

Իմ կատակներով, գրքերով՝

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Ինչ էլ անում եմ, իմ անգին,

Մի խոսք է ասում իմ հոգին.

«Իսկ դա օգո՞ւտ է իմ երկրին...»:

Ես քո զավակն եմ, Հայաստան:

Միայն քե՛զ համար մեռնեմ թող:

Ու երբ որ հանգչեմ, իջնեմ հող,

Թող շիրիմիս գրվի... լոկ մի տող.

«Ես քո զավակն եմ, Հայաստան»:

Last announcements

Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ  ...

More

Հարգելի ուսանողներ և ծնողներ, Վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների ուսմա...

More

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տա...

More