ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հետևյալ մանկավարժների թափուր աշխատատեղերի համար.
• Հանրակրթական առարկաներ (հայոց լեզու և գրականություն, ֆիզկուլտուրա) դասավանդող դասախոսներ:
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
• մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Մասնագիտական առարկաների մոդուլներ դասավանդող դասախոսներ՝
Մանկավարժի համապատասխանության նկատմամբ պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջները.
• դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝
Փաստաթղթերն ընդունվում են 22.06.2022թ. մինչև 06.07.2022թ. ներառյալ, երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի տոն օրերից:
Մրցույթը տեղի կունենա 11.07.2022թ.-ին, ժամը 10:00-ինհանրակրթական առարկաներ,ժամը 11:00-ին«Հաշվապահական հաշվառում» մասնագիտության մոդուլներ, ժամը 12:00-ին«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության մոդուլներ, ժամը 12:00-ին«Ապահովագրական գործ» մասնագիտության մոդուլներ, ժամը 13:00-ին «Հանրային սննդի տեխնոլոգիա» մասնագիտության մոդուլներ, ժամը 14:00-ին «Իրավունքի հիմունքներ» մոդուլ դասավանդող դասախոսների համարԵրևանի Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 37Ա:
Հավելյալ նշումներ
Քոլեջի մասին առավել մանրամասն՝ www.n2college.am:
Տեղեկությունների համար զանգահարել +374 10 67 23 01, +374 10 67 24 43 հեռախոսահամարներով:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն.Աճեմյանի անվան տա...
MoreՑՈՒՑԱԿ 2025թ. Ընդունելության թափուր տեղերի մրցույթով անցած դիմորդների &nbs...
MoreՑՈՒՑԱԿ 2025թ. ընդունելության մրցույթով անցած դիմորդների Միջին մասնագիտակ...
More