Դիանա Վլադիկի Գանապետյան

Տնօրենի տեղակալ դաստիարակչական աշխատանքների գծով, դասախոս

Ծնվել է 1981թ. հունվարի 17-ին, քաղաք Երևանում:


Կրթություն

1998թ. ավարտել է Ն. Սաֆարյանի անվան թիվ 164 միջնակարգ դպրոցը:

2002թ. ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «ֆինանսներ և վարկ» բաժինը՝ որակավորումը  տնտեսագետ-ֆինանսիստ:

 

Աշխատանքային փորձ

2003թ. մայիսի 13-ին ընդունվել է «Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ որպես գլխավոր հաշվապահ մինչև 2008թ-ի հունվարի 29-ը:

2004թ. աշխատել է նույն քոլեջում նաև որպես դասախոս:

2012թ. հուլիսի 01-ից մինչև 2018թ.սեպտեմբերի 3-ը աշխատել է նույն քոլեջում որպես մասնագիտական բաժնի վարիչ:

2018թ. աշխատել է նույն քոլեջում որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն:

Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: